Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում, սողանք է տեղի ունեցել «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Ռաճայի նահանգապետ Պապունա Մարգվելիձեն։
Ինչպես նշեց Մարգվելիձեն, տեղում աշխատում են փրկարարական խմբերը։
Նրա տեղեկություններով՝ դեպքի վայր են մեկնում տեղական իշխանության ներկայացուցիչները։
Սակայն, ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տուժածների մասին տեղեկություն չեն ստացել։
Դեպքի վայրում են ՆԳՆ ստորաբաժանումները։