Շոտլանդիան քննարկում է անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունները
Շոտլանդիան քննարկում է անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունները: Այս մասին հայտարարությունը արել է Շոտլանդիայի առաջին նախարար, Նիկոլա Ստարջոնը:
Նրա խոսքերով, միավորված թագավորության կազմից դուրս գալու մասին համընդհանուր հարցման անցկացումը, Շոտլանդիայի կառավարությունը ծրագրում է անց կացնել մինչ «Բրեքսիթի» ավարտը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին, Շոտլանդիայի առաջին նախարարը հայտարարել էր, որ Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեն հավանաբար տեղի կունենա 2018 թվականի աշունից մինչ 2019 թվականի գարունը, կոնկրետ, մինչ միավորված թագավորությունը կլքի Եվրամիությունը:
Շոտլանդիայում անկախության մասին առաջին հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականին, այն ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն:
Հեղինակ -
Edgar Barsegyan