Շոտլանդացի դիտորդ Ալաա Գարադի. Ընտրական գործընթացը սահուն է ընթանում, այն հանգիստ է, գործընթացը ճիշտ այնքան պարզեցված է, որքան մենք ունենք Եվրոպայում
Ընտրական գործընթացը սահուն է ընթանում և այն հանգիստ է,- լրագրողներին ասաց շոտլանդացի դիտորդ Ալաա Գարադին։
Նրա խոսքով, գործընթացը ճիշտ այնքան պարզեցված է, որքան մենք ունենք Եվրոպայում։
«Մենք մինչ այժմ եղել ենք չորս ընտրատեղամասերում։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ գործընթացը շատ պարզեցված է այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ մենք զրուցել ենք ընտրողների հետ։ Բոլորը համաձայն են, որ գործընթացը սահուն է ընթանում և այն հանգիստ է։ Որպես Շոտլանդիայի բնակիչ, ով մի քանի անգամ կատարել է իր ընտրությունը, այս գործընթացը ճիշտ այնքան պարզեցված է, որքան մենք ունենք Եվրոպայում», – ասաց Ալաա Գարադին։
Հեղինակ՝ Սալոմե Տորաձե