Շոթա Շալիկաշվիլիի կամրջի վրա ընթացող աշխատանքների պատճառով տեղաշարժը մասամբ կսահմանափակվի
Դիդուբեի թաղամասում Շոթա Շալիկաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները մոտեցել են ավարտին։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նախատեսված ճանապարհային աշխատանքների պատճառով կամրջով երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։
«Ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, ճանապարհին մնացել են միայն ասֆալտապատման վերին շերտերը։ Պլանային ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 28-ից հոկտեմբերի 29-ը Դիդուբեի կամրջի երթեւեկությունը մեկ օրով մասամբ կսահմանափակվի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։