Շոթա Շալելաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի գնահատանքը անվանել է հակասեմիտական և նրա դեմ պատրաստվում է սկսել իրավական գործընթաց
Շոթա Շալելաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի գնահատանքը անվանել է հակասեմիտական և նրա դեմ պատրաստվում է սկսել իրավական գործընթաց

Խորհրդարանային մեծամասնության անդամ Շոթա Շալելաշվիլին, իր նկատմամբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից արված հայտարարությունները, գնահատել է որպես՝ հակասեմիտ և ռասիստական բնույթ կրող հայտարարություններ և պատրաստում է նրա դեմ սկսել իրավական գործողություններ:

Շոթա Շալելաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հեռուստատեսություններից մեկում արված հայտարարությանը արձագանքել է այսօր և նշել, որ այս հարցով անցնում է կոնսուլտացիաներ և մոտ օրերս ընտրելու է Միխեիլ Սաակաշվիլիի դեմ պայքարելու իրավական ձևաչափը:

«Ցավոք ես չեմ նայել Ռուսթավի 2-ի եթերով հաղորդումը, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին ինձ անվանում է «խաբեբա և ռուս հրեա»: Անձամբ ես այդ հայտարարությունը գնահատում են ռասիստական, որը անպատվություն է հասցնում ոչ միայն ինձ, այլ Վրաստանում բնակվող ողջ հրեաների հասարակությանը»,-ասել է Շալելաշվիլին:

Պատգամավորի խոսքերով, իր փաստաբանները արդեն պատրաստվում են իրավական գործընթացների համար: