Շոթա Ռեխվիաշվիլի. Քվեմո Քարթլիում ունենք եզակի դեպքեր և անվերահսկելի տարածում չի դիտվում
Թեթրիծղարոյում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքի վարակման աղբյուրը հայտնի է:
Նրանք պատկանում են «բժշկական կլաստերին»: Նրանցից երեքն էլ գտնվում էին կարանտինային գոտիներում:
Քվեմո Քարթլիի նահանգապետի հայտարարությամբ, հապճեպ ձեռնարկված միջոցները տվեցին արդյունք և Քվեմո Քարթլիում վարակի անվերահսկելի տարածում չի արձանագրվում:
«Թեթրիծղարոյում ունենք երեք նոր դեպք: Նրանք կարանտինային տարածքներում գտնվող մարդիկ են: Երբ տեսանք, որ Թեթրիծղարոյում տարածումը լայնամասշտաբ է, 73 սերտ շփում ունեցած և ռիսկային խմբի մարդկանց կազմակերպված ձևով տեղափոխեցինք կարանտինային տարածքներ, որը տվեց հնարավորություն ասելու, որ Թեթրիծղարոյում տարածում չկա և եզակի դեպքեր են արձանագրվում այնտեղ, որտեղ ռիսկը բարձր էր:
Ընդհանուր, Քվեմո Քարթլիում ունենք 207 հաստատված դեպք և 57 ապաքինված: Այսօր Բոլնիսիի մունիցիպալիտետում սկսում ենք գործել այն սցենարով, որը գործում էր Մառնեուլիում: Մենք ստեղծում ենք ընդունարան, որտեղ մասսայաբար կստուգվեն ռիսկ-խմբերը: Կսկսենք Մուշևան գյուղից: Կհետազոտվեն նաև Գետա գյուղի բնակիչները: Ունենք եզակի դեպքեր և Քվեմո Քարթլիում անվերահսկելի տարածում չի դիտվում»,- նշել է Շոթա Ռեխվիաշվիլին: