Շոթա Ռեխվիաշվիլի. Գարդաբանիում, ըստ անհրաժեշտության, բնակչությանը բաժանում են սննդամթերք, գործընթացին ներգրավված է նաև Կարմիր խաչը
Քվեմո Քարթլիի պետական լիազոր Շոթա Ռեխվիաշվիլու հայտարարությամբ, կորոնավիրուսի նոր դեպքերից չորսն արձանագրվել է Գարդաբանիում: Նրա խոսքով, բոլոր դեպքերը կարանտինային տարածքից են, որը մխիթարող է:
«Գարդաբանիում, Ղարաջալար գյուղում արձանագրված է կորոնավիրուսի 4 նոր դեպք, սակայն մխիթարողն այն է, որ բոլոր 4 դեպքերը կարանտինային տարածքից են, այսինքն քաղաքացիները պաշտպանված են, մեկուսացված միջավայրում: Համաճարակաբանները մինչ օրս աշխատում են այնտեղ»,- հայտարարել է Ռեխվիաշվիլին:
Բացի այդ, ինչպես հայտարարում է Ռեխվիաշվիլին, Գարդաբանիի մունիցիպալիտետում բնակչության այն հատվածին, ում անհրաժեշտ է օգնություն, բաժանում են սննդամթերք:
Նրա խոսքով, գործընթացին ակտիվորեն ներգրավված են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները: