Շոթա Դիղմելաշվիլի. Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Գիորգի Գախարիայի պաշտոնը բարձրացնելը հանրությունը որևէ առումով օրինական է համարում
Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Գիորգի Գախարիայի պաշտոնը բարձրացնելը հանրությունը որևէ առումով օրինական է համարում,- այս մասին լրագրողներին հայտնել է «Ամոթ է» ցույցի կազմակերպիչ Շոթա Դիղմելաշվիլին:
Նրա խոսքով, այսօր երեկոյան, Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի մոտ կհավաքվեն և կբողոքեն Գախարիային վարչապետ առաջադրելու դեմ:
«Այսօր, 19:00-ից դուրս եկեք և ասենք, որ դա իրենց մոտ չի ստացվի: Մի կողմ դնենք տարբեր կարծիքները, գտնենք այն, ինչը ընդհանուր է: Ընդհանուր է այն, որ ցանկանում ենք ավելի լավ ապագա: Վրաց հասարակությունն այսօր կկանգնի խորհրդարանի առջև, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի նրանց, ովքեր կարծում են, որ արժանի են կառավարել երկիրը»,- հայտարարել է Շոթա Դիղմելաշվիլին: