Շոթա Դիղմելաշվիլի. «Ամոթ է» շարժմանը բանակցություններին չթողնելը իշխանության կողմից փորձ է, առճակատման օջախներ ստեղծել քաղաքացիական և ընդդիմության սեկտորի միասնության մեջ
Խորհրդարանի մոտ ցույցերի կազմակերպիչներից մեկի, «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Շոթա Դիղմելաշվիլին սոցիալական ցանցով արձագանքել է հանդիպմանը, որն անցկացվում է դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ իշխանության և ընդդիմության միջև:
«Իշխանության կողմից ստեղծված բանակցությունների ձևաչափը շիրմա է: Հանդիպմանը հրավիրված ընդդիմությունը չի կարողանա զրուցել մեր, ցույցի կազմակերպչական խմբի անունից:
Այս հերթական ստով իշխանությունը ձգում է ժամանակը և փակում միջազգային գործընկերների աչքը, իբր փորձում է կայունացնել քաղաքական ճգնաժամը»,- նշել է Դիղմելաշվիլին:
«Ամոթ է» շարժմանը բանակցություններին չթողնելը իշխանության կողմից փորձ է, հիմնական կողմն անջատել երկխոսությունից և հանրահավաքները ցուցադրել որպես կուսակցությունների կողմից կառավարվող: Բացի այդ, առճակատման օջախներ ստեղծել քաղաքացիական և ընդդիմության սեկտորի միասնության մեջ:
Հանդիպումը մեկնարկել է «Բիլթմոր» հյուրանոցում, 10:00-ին: