Շոթա Արվելաձեն մտածում է թուրքական սուպերլիգա վերադառնալու մասին #1TVSPORT
Շոթա Արվելաձեն մտածում է թուրքական սուպերլիգա վերադառնալու մասին #1TVSPORT

Շոթա Արվելաձեն մտածում է Թուրքիա վերադառնալու մասին, սակայն չի աշխատի «Տրաբզոնսպորում», որտեղ նոր մարզիչ է նշանակվել,- այս մասին գրում է թուրքական հրատարակությունը։

«Շոթա Արվելաձեն մտածում է Սուպերլիգա վերադառնալու մասին։ 50-ամյա մասնագետը «Տրապիզոնում» աշխատելու հնարավորություն ուներ, սակայն ծրագրերը փոխվեցին՝ թիմը գլխավորեց խորվաթ մասնագետ Նենադ Բիելիցան։

Տրապիզոնի նախկին խաղացողն ու մարզիչը, ով վերջին անգամ աշխատել է Անգլիայի առաջնությունում՝ «Հալ Սիթիում», մտածում է Սուպերլիգա վերադառնալու մասին և սպասում է նոր առաջարկների։ Հայտնի դարձավ, որ Շոթան իր տեխնիկական շտաբով ուշադիր հետևում է Սուպերլիգայի խաղերին։

«Արվելաձեն ցանկանում է հաջորդ տարի ակտիվորեն ներգրավվել թիմերից մեկի նախագծում, իսկ վերջնական ընտրությունը նա կանի Սուպերլիգայում իրականացվող մարզչական փոփոխություններին համապատասխան»,- գրում է թուրքական հրատարակությունը։