Տաշկենտի «Պախտակորի» գլխավոր մարզիչ Շոթա Արվելաձեն ինքնամեկուսացման մեջ է: Նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Նրա ղեկավարած թիմը սեպտեմբերի 23-ին, Ասիայի չեմպիոնների լիգայի շրջանակներում հանդիպելու է իրանական «Շահրի Հուրդու»-ի հետ: Մինչ հանդիպումը կայացած ասուլիսի ժամանակ Արվելաձեն զրուցել է հանդիպման նշանակության մասին, որից հետո նա հետազոտվել է և նրա մոտ հաստատվել է վարակը:
Նա 14 օր գտնվելու է ինքնամեկուսացման մեջ: