Շոտա Ռեխվիաշվիլի - Բոլնիսիի մունիցիպալիտետում մենք ունենք կորոնավիրուսի տարածման լայնածավալ աճ
Բոլնիսիի մունիցիպալիտետում մենք ունենք կորոնավիրուսի լայնածավալ տարածման աճ, – այդ մասին հայտարարել է Քվեմո Քարթլիի մարզպետ Շոտա Ռեխվիաշվիլին:
Նա ասաց, որ մունիցիպալիտետում առկա է կորոնավիրուսի 19 հաստատված դեպք, և դրանցից մեծ մասը շտապօգնության անձնակազմի կլաստերից է:
«Ցավոք, մենք ունենք հիվանդության տարածման լայնածավալ աճ Բոլնիսիի մունիցիպալիտետում: Սրանք 19 հաստատցած դեպքեր են, և դրանց թվում հիմնականում մի ընտանիքի անդամներն են՝ շտապօգնության բրիգադի կլաստերից և այլն: Այս փուլում կա նաև մեկ հաստատված դեպք՝ Մառնեուլիի մունիցիպալիտետում բուժքույրերից մեկը, որը 10 օր գտնվում էր դիտարկման տակ, բայց վերջին հետազոտությունը հաստատեց «Կովիդ-19»-ը, – ասաց Ռեխվիաշվիլին:
Նա ասաց, որ համապատասխան միջոցառումները խստացվելու են:
«Հետևաբար, մենք միջոցներ ենք ձեռնարկում, և միջոցառումները խստացվելու են: Ամբողջ շրջանում արդեն 70 դեպք կա, ինը՝ ապաքինված, ցավոք, մեկ մահացած», – ասաց մարզպետը: