Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է Հայ առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։
«Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։
Թող բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարօրություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։