Շնորհավորում եմ ձեզ առաջիկուրսեցիներ, ձեր կյանքում սկսվում է շատ հետաքրքիր և կարևոր փուլ. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել է երիտասարդներին, միասնական ազգային քննությունները հանձնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ձեզ առաջիկուրսեցիներ, ձեր կյանքում սկսվում է շատ հետաքրքիր և կարևոր փուլ:
Իմացեք, որ ձեր կրթությունը մեր երկրի հաջողության կարևոր պայմանն է:
Իսկ նրանք, ով այս տարի չկարողացան ընդունվել ուսումնարաններ, մի հուսահատվեք, էլ ավելի լավ պատրաստվեք և հաջորդ տարի հաստատ կհասնեք ձեր նպատակին:
Մաղթում եմ հաջողություն, դուք Վրաստանի լավագույն ապագան եք»,- գրել է Գիորգի Գախարիան իր «ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է 2020 թվականի ազգային քննությունների վերջնական արդյունքները: Այս տարի ուսանող դարձավ 29 614 դիմորդ: