Շնորհակալություն Վրաստանի մեծ ընկերներին և համախոհներին, Գերրի Քոնոլին և Ադամ Քինզինգերին մեր երկրին աջակցող օրինագիծը նախաձեռնելու համար. Գիորգի Գախարիա
Շնորհակալություն Վրաստանի մեծ ընկերներին և համախոհներին, Գերրի Քոնոլին և Ադամ Քինզինգերին մեր երկրին աջակցող օրինագիծը նախաձեռնելու համար. Գիորգի Գախարիա

Շնորհակալություն Վրաստանի մեծ ընկերներին և համախոհներին, Գերրի Քոնոլին և Ադամ Քինզինգերին մեր երկրին աջակցող օրինագիծը նախաձեռնելու համար և Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը վերահաստատելու համար, – այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրել է սոցիալական ցանցում:

Կառավարության ղեկավարն ընդգծում է, որ այս որոշումը ամրապնդում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, շարունակական ժողովրդավարական զարգացումը և անվտանգությունը:

«Շնորհակալություն Վրաստանի մեծ ընկերներին և համախոհներին ՝ Գերրի Քոնոլին և Ադամ Քինզինգերին մեր երկրին աջակցող օրինագիծը կրկին նախաձեռնելու համար և Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը վերահաստատելու համար, որով ամրապնդվում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, շարունակական ժողովրդավարական զարգացումը և անվտանգությունը»,- գրում է Վրաստանի վարչապետը «Թվիթերում»:

Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ, Կոնգրեսականներ՝ Ադամ Քինզինգերը և Գերրի Քոնոլին, Ներկայացուցիչների պալատում կրկին ներկայացրեցին Վրաստանին աջակցող ակտը: