Շնորհակալություն Վրաստան, ուկրաինացի ժողովուրդը զգում է վրացիների աջակցությունը. Ուկրաինայի Ռադա
Ուկրաինայի Գերագույն ռադան շնորհակալություն է հայտնում Վրաստանին Ռուսթավելիի պողոտայում աջակցող ցույցի համար, որն անցկացվել է ի պատիվ Բուչա քաղաքում ռուսական ներխուժման ժամանակ զոհվածների հիշատակին։
«Շնորհակալություն, Վրաստան։ Ուկրաինացի ժողովուրդը զգում է վրացիների աջակցությունը»,- ասվում է Ուկրաինայի ռադայի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները ցույց են անցկացրել՝ նվիրված Բուչա քաղաքում ռուս օկուպանտների կողմից սպանված խաղաղ բնակիչների հիշատակին։ Ցուցարարները խորհրդանշական կերպով ձեռքերը կապված գետնին են պարկել խորհրդարանի մոտ, դրանով բողոքելով Բուչայում խաղաղ բնակիչների սպանության դեմ: