Շնորհակալություն եմ հայտնում բնակչությանը հանձնարարականները պաշտպանելու համար, նրանց աջակցությամբ մենք ստացանք արդյունք, որի համաձայն վերացրել ենք կարանրինային պայմանները Մառնեուլիում. Շոթա Ռեխվիաշվիլի
Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլիի հայտարարությամբ, առավոտվանից Մառնեուլիի մունիցիպալիտետում վերացվել են կարանտինային սահմանափակումները, և տեղի բնակչությունը կարող է ազատ տեղաշարժվել ամբողջ Վրաստանում:
Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը`բարձր պատասխանատվության և հանձնարարականները պաշտպանելու համար:
«Այս արդյունքին հասնելու համար տարվել են բավականին ֆորսմաժորային աշխատանքներ, և բնականաբար, այս արդյունքը չէինք ունենա առանց բնակչության աջակցության: Հետևաբար, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, հանձնարարականները կատարելու համար: Մենք, բոլոր գերատեսչությունները, լրագրողները և հանրությունը ակտիվորեն աշխատել ենք որպես մեկ օրգանիզմ:
Այստեղ շատ կարևոր մարտահրավերներ կային, եղել են անհատական կարիքներ ունեցող ընտանիքներ: Չնայած այս լայնածավալ դժվարություններին, մենք կարողացանք համատեղ ջանքերով առանց ձախողման կատարել մեր աշխատանքը:
Ինչ վերաբերում է համավարակային իրավիճակին, ապա Ռեխվիաշվիլիի խոսքով, Մառնեուլիում գործնականում վարակի տարածում չկա:
«Այս օրերին, գրանցված դեպքերը, կապված են հայտնի կլաստերների հետ, և այդ մարդիկ գտնվում էին կամ ինքնամեկուսացման կամ կարանտինի մեջ»,- ասել է Շոթա Ռեխվիաշվիլին: