Շնորհակալություն եմ հայտնում այն 84 երկրին, որոնք աջակցել են բանաձևին, դա ցույց է տալիս, որ Վրաստանը միջազգային օրակարգում է. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց մասին ՄԱԿ-ի կողմից ընդունած բանաձևին և շնորհակալություն է հայտնում երկրներին, որոնք աջակցել են փաստաթղթին:
«Շնորհակալ եմ այն 84 երկրից, որոնք աջակցել են բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց մասին բանաձևին: Սա ցույց է տալիս, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, Վրաստանը միջազգային օրակարգում է: Միջազգային հանրությունը աջակցում է բռնի տեղահանված անձանց իրավունքների վերականգնմանը և նրանց հայրենիք վերադառնալու իրավունքին: Դա աննախադեպ աջակցություն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, 74-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի և 54 երկրների նախաձեռնած բանաձևը `«Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիա, Վրաստան, բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: