Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար. Լաշա Տալախաձեի առաջին մեկնաբանությունը աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո #1TVSPORT
Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար. Լաշա Տալախաձեի առաջին մեկնաբանությունը աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո #1TVSPORT

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Բարդ աշխարհի առաջնություն էր՝ կապված իմ մարզավիճակի հետ, բայց մենք կարողացանք երեք ոսկե մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում։

Սա իմ վեցերորդ ոսկե մեդալն է աշխարհի առաջնություններում, թեև երկրպագուներիս և մարզիկներիս մի փոքր նյարդայնացրի, բայց ոչինչ, ես անպայման կլրացնեմ և ավելի մեծ արդյունքներով կվերադառնամ համաշխարհային ասպարեզ։

Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- ասել է Լաշա Տալախաձեն։

Բոգոտայում կայացած աշխարհի առաջնությունում Լաշա Տալախաձեն հրում մարզաձևում բարձրացրեց 251 կգ. ու դարձավ աշխարհի չեմպիոն։

Լաշան պոկում մարզաձևում բարձրացրեց 251 կգ։ Նա վեցերորդ անգամ անընդմեջ տոնեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ընդհանուր 466 կգ-ով։