Այսօր հիշում են 2008 թվականի պատերազմի ժամանակ Շինդիսիում զոհված հերսոներին: Շինդիսիի հերոսների հուշարձանի մոտ առավոտից հավաքվում են քաղաքացիները: Հերոսների հուշարձանին դնում են ծաղիկներ և հիշում զինվորների հերոսության պատմությունը: Սուրբ Գիորգիի անվան եկեղեցում մատուցվել է զոհերի ոգեկոչման պատարագ:
2008 թվականի Օգոստոսյան պատերազմի ժամանակ Շինդիսի գյուղի մոտ հերոսաբար զոհված վրաց զինվորների հիշատակը հարգել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, կառավարության վարչության շրջանային զարգացման ծառայության ղեկավար Սոզար Սուբարին:
Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական նվագախումբը կատարել է Վրաստանի պետական օրհներգը, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգել են հերոս զինվորների հիշատակը:
Շինդիսիի պատերազմը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսի 11-ին: Ռուսական զորքի հետ անհավասար պայքարում զոհվել է 17 վրացի – Ալեքսանդրե Օնիանի, Էմզար Ծիլոսանի, Վեփխվիա Ջիշկարիանի, Զվիադ Կացաձե, Թեյմուրազ Բերիձե, Իլիա Գաբունիա, Իլիա Շեղլաշվիլի, Իրակլի Ջանելիձե, Կախա Կոշաձե, Լևան Մելքաձե, Մարլեն Բարամիա, Միխեիլ Դվալիշվիլի, Նիկոլոզ Փորչխիձե, Ռոման Զոիձե, Ռուսլան Ծուլաձե, Ֆելիքս Կակաուրիձե և Շմագի Կուպատաձե: