Շինդիսիում հիշում են զոհված հերոսներին
Շինդիսիում հիշում են զոհված հերոսներին

Այսօր մեկ անգամ ևս հիշում են Շինդիսիում զոհված հերոսներին: Շինդիսիի հերոսների հուշարձանի մոտ առավոտից հավաքվում են քաղաքացիները: Հերոսների հուշարձանին դնում են ծաղիկներ և հիշում զինվորների հերոսության պատմությունը:

Շինդիսիի պատերազմը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսի 11-ին: Ռուսական զորքի հետ անհավասար պայքարում զոհվել է 17 վրացի – Ալեքսանդրե Օնիանի, Էմզար Ծիլոսանի, Վեփխվիա Ջիշկարիանի, Զվիադ Կացաձե, Թեյմուրազ Բերիձե, Իլիա Գաբունիա, Իլիա Շեղլաշվիլի, Իրակլի Ջանելիձե, Կախա Կոշաձե, Լևան Մելքաձե, Մարլեն Բարամիա, Միխեիլ Դվալիշվիլի, Նիկոլոզ Փորչխիձե, Ռոման Զոիձե, Ռուսլան Ծուլաձե, Ֆելիքս Կակաուրիձե և Շմագի Կուպատաձե:

2008 թվականի Ռուսաստան-Վրաստան-պատերազմից անցել է 11 տարի: Վրացական գյուղերի ուղղությամբ կրակ էին բացել դեռևս 2008 թվականի հուլիսին, իրավիճակը հատկապես լարվել է օգոստոսի 8-ին, ռմբակոծվել է Նուլին, Ավնևին, Փրիսին, Դվանին, որին օգոստոսի 7-ին, ուշ գիշեր հետևել է պատասխան կրակ: Օգոստոսի 8-ի առավոտյան Ռոկի թունելից Ցխինվալիի շրջան է մտել Ռուսաստանի 58-րդ բանակի զորասյունը:

Վրացական միավորումները, որոնք կարողացան պահել Ցխինվալիի մի մասը, ռուսական ավիահարձակման հետևանքով նահանջեցին: Ռուսական ավիացիան ռմբակոծեց Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը, Սենակիի և Մառնեուլիի ռազմաբազաները, Վազիանիի բազան, ավիացիոն գործարանը և Քվիշիանիի լեռան վրա տեղակայված ռադարը: Դե ֆակտո ռեժիմների կողմից վերահսկվող տարածքներից բացի, ռուս զինվորականները գրավեցին նաև Կոդորիի կիրճը, Փոթին, Զուգդիդին, Սենակին, Ախալգորին, Գորիի շրջանի մի քանի գյուղ և Սաչխերեի շրջանի Պերև գյուղը:

Հինգ օր տևած ակտիվ մարտական գործողությունները հաջոցվեց դադարեցնել միայն միջազգային համադաշնության ակտիվացման արդյունքում:

Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը:

412 զոհ, այդ թվում՝ 169 զինվոր, 1747 վիրավոր, 130 000 բռնի տեղահանված անձ, որոնցից 30 000-ը այսօր էլ փախստական է, 35 000 ոչնչացված տուն, հողին հավասարեցված 53 գյուղ, Ռուսաստանի կողմից լրացուցիչ օկուպացված հինգ կիրճ և 125 գյուղ, Վրաստանի քաղաքացիները մինչ օրս ստիպված են ապրել փշալարերի մյուս կողմում,- սա Օգոստոսի պատերազմի հետևանքներն են: