Այսօր հիշում են Շինդիսիի ճակատամարտում զոհված հերոսներին: Գորիի շրջանի Շինդիսի գյուղում Հերոսների հուշարձանի մոտ ողջ օրվա ընթացքում հարգելու են զինվորների հիշատակը:
Շինդիսիի պատերազմը տեղի էր ունեցել 2008 թվականի օգոստոսի 11-ին: Ռուսական զորքի հետ անհավասար պայքարում զոհվել է 17 վրացի – Ալեքսանդրե Օնիանի, Էմզար Ծիլոսանի, Վեփխվիա Ջիշկարիանի, Զվիադ Կացաձե, Թեյմուրազ Բերիձե, Իլիա Գաբունիա, Իլիա Շեղլաշվիլի, Իրակլի Ջանելիձե, Կախա Կոշաձե, Լևան Մելքաձե, Մարլեն Բարամիա, Միխեիլ Դվալիշվիլի, Նիկոլոզ Փորչխիձե, Ռոման Զոիձե, Ռուսլան Ծուլաձե, Ֆելիքս Կակաուրիձե և Շմագի Կուպատաձե:
2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից անցել է 10 տարի: Վրացական գյուղերի ուղղությամբ կրակ են բացել դեռևս 2008 թվականի հուլիսին, իրավիճակն առանձնապես սրվել է օգոստոսի 7-ին, ռմբակոծվել է Նուլին, Ավնևին, Փրիսին, Դվանին, որին օգոստոսի 7-ին, ուշ գիշեր հետևել է պատասխան կրակ: Իսկ օգոստոսի 8-ի առավոտյան, Ռոկիի թունելից Ցխինվալիի շրջան է մտել Ռուսաստանի զորքը:
Վրացական միավորումները, որոնք կարողացել են գրավել Ցխինվալիի մի մասը, ռուսական ավիահարձակման հետևանքով նահանջեց: Ռուսական ավիացիան ռմբակոծել է Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը, Սենակիի և Մառնելուլիի ռազմաբազաները, Վազիանիի բազան, ավիացիոն գործարանը և Քվիշիանի սարի վրա գտնվող ռադարը: Դե-ֆակտո ռեժիմների կողմից վերահսկվող տարածքներից բացի, ռուս զինվորականները գրավել էին նաև Կոդորիի կիրճը, Փոթին, Զուգդիդին, Սենակին, Ախալգորին, Գորիի շրջանի մի քանի գյուղ և Սաչխերեի շրջանի Պերև գյուղը:
Ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվեցին հինգ օր, ակտիվ մարտական գործողությունները հնարավոր եղավ դադարեցնել միայն միջազգային համադաշնության ակտիվացման արդյունքում:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը:
2008 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագիրը պաշտոնական Մոսկվան մինչ այժմ չի կատարում:
412 զոհ, այդ թվում, 169 զինվոր, 1 747 վիրավոր, 130 հազար բռնի տեղահանված անձ, որոնցից 30 հազարը այսօր էլ փախստական է, 35 հազար ոչնչացված տուն, հողի հետ հավասարված 53 վրացական գյուղ, Ռուսաստանի կողմից օկուպացված լրացուցիչ 5 կիրճ և 125 գյուղ, Վրաստանի քաղաքացիները մինչ օրս ստիպված են ապրել փշալարերից այն կողմ,- սա Օգոստոսյան պատերազմի հետևանքն է: