Շիլդի գյուղի անտառում հրդեհ է
Շիլդի գյուղի անտառում հրդեհ է

Հրդեհ է Ղվարելիի մունիցիպալիտետի Շիլդի գյուղի անտառում: Ըստ առկա տեղեկությունների՝ այրվում է անտառի ստորին ծածկը։

Տեղում մոբիլիզացվել են մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, սակայն կրակը տարածվել է դժվարամատչելի հատվածում, և հատուկ տեխնիկան մինչ այժմ չի կարողացել սկսել աշխատել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու կամավորները։ Աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում սա Ղվարելիի անտառներում հրդեհի երկրորդ դեպքն է։