Ղվարելիում, Շիլդայի անտառում հրդեհի բռնկման հինգերորդ օրը հրդեհը մեկուսացվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։ Դեպքի վայրում են գտնվում հրշեջներն ու Ազգային գվարդիայի պահեստազորի աշխատակիցները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մինչ այժմ ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ։
Շիլդայի անտառում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 1-ին՝ բնակավայրից 10 կմ հեռավորության վրա։ Հրդեհը այրում էր անտառի հատակը: Հրդեհի պատճառն անհայտ է։