Շիլդա գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Շիլդա գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Շիլդա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, դիտորդական խմբերը շարունակում են մնալ տեղում,- հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։

Առավոտյան ապամոնտաժվել են ժամանակավոր վրանները, իսկ Ազգային գվարդիայի պահեստազորայիններն արդեն լքել են տարածքը։

Շիլդայի անտառում սեպտեմբերի 1-ին հրդեհ էր բռնկվել, տեղայնացման աշխատանքներին ներգրավվել էր կենդանի ուժ, տեխնիկա և ավիացիա։