Շիդա Քարթլիում ոստիկանությունը կանխամտածված սպանության գործով երկու անձի է ձերբակալել
ՆԳ նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ թեժ հետքերով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1968 թվականին ծնված Է.Մ.-ին դիտավորյալ սպանության մեղադրանքով, իսկ նրա եղբայրը՝ 1959 թվականին ծնված Է.Մ.-ն ձերբակալվել է նույն հանցագործության կատարմանը օգնելու փաստով։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Քարելիի մունիցիպալիտետում փոխադարձ վիճաբանության հիման վրա պարանով կապել և խեղդամահ է արել 1996 թվականին ծնված Ն.Ջ.-ին։
Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 108-րդ և 25-108-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։