Շիդա Քարթլիում գողության մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել
Շիդա Քարթլիում գողության մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության Խաշուրիի շրջանային բաժնի աշխատակիցները գողության մեղադրանքով ձերբակալել են անցյալում բազմիցս դատված և ներկայում պայմանական դատավճռի տակ գտնվող երկու անձի՝ 2002 թվականին ծնված Լ.Լ.-ին և 1986 թվականին ծնված Ն.Կ.-ին։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները նախնական համաձայնությամբ, խմբով, Սուրամի ավանում գտնվող բնակելի տուն են թալանել, որտեղից ապօրինաբար տիրացել են տարբեր տեսակի կենցաղային իրերի և հեռացել դեպքի վայրից։

Իրավապահները իրականացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում Լ.Լ.-ին և Ն.Կ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալներ։ Ոստիկանությունը գողացված իրերի մի մասը առգրավել է որպես իրեղեն ապացույց», – հայտնում են ՆԳՆ-ում։

Դեպքի առթիվ քննությունը իրականացվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում։