Շիդա Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք:
Վարակակիրների մի մասն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից է, մյուս մասի ուղղությամբ ընթանում է համաճարակային հետազոտություն: Վերջին 24 ժամում ապաքինվել է 38 մարդ, ինքնամեկուսացման ժամկետը լրացել է 111 մարդու դեպքում:
Այժմ շրջանում կա 1409 կորոնավարակակիր անձ, այդ թվում 696-ը բուժում է ստանում տանը: Ինքնամեկուսացման մեջ է 1675 պացիենտ: