Շիդա Քարթլիի շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք
Շիդա Քարթլիի շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք

Շիդա Քարթլիի շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք:

Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնակատար Սիմոն Գուլեդանիի փոխանցմամբ, վարակակիրների թվում մի մասը հաստատված դեպքերի շփման շրջանակից է, իսկ մի մասի առնչությամբ ընթանում է համաճարակային հետազոտություն: Վարակակիրների շփման շրջանակից բոլոր անձինք տեղափոխվել են ինքնամեկուսացման վայր:

Բացի այդ, նրա խոսքով, կորոնավիրուսից մահացել է 81-ամյա կին, ով բուժում էր ստանում Գորիի ռազմական հոսպիտալում:

Այժմ շրջանում կա կորոնավիրուսի 1036 ակտիվ դեպք: Բնակարանային բուժում է ստանում 507 վարակակիր, իսկ անհրաժեշտություն ունեցող և ռիսկային խմբում ընդգկրված պացիենտները բուժում են ստանում կովիդ-կլինիկաներում: Ինքնամեկուսացման մեջ է 10 425 մարդ: