Շիդա Քարթլիի ոստիկանությունը կանխամտածված սպանության մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
Ներքին գործերի նախարարության տվյալներով, Շիդա Քարթլիի ոստիկանությունը կանխամտածված սպանության մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել։
«ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Գ.Բ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը 7-ից 15 տարվա ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն այս տարվա մայիսի 21-ին վիճաբանության հիմքով մահացու հրազենային վնասվածք է հասցրել 1965 թվականին ծնված Ջ.Պ.-ին, ով ստացած վնասվածքի հետեւանքով տեղում մահացել է։
Հետաքննության արդյունքում իրավապահները ձերբակալել են մեղադրյալ Գ.Բ.-ին դեպքից երկու օր անց։
Մեղադրյալի անձնական և բնակելի տան խուզարկությամբ ոստիկանները որպես ապացույց առգրավել են հրազեն և ռազմամթերք»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն։