Շիդա Քարթլիի ոստիկանությունը կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1988 թվականին ծնված Թ.Կ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Քարելիի քաղաքապետարանի Ավլևի գյուղում վիճաբանության հողի վրա սպանել է 1993 թվականին ծնված ծանոթ կնոջը՝ Թ.Չ.-ին, Թ.Կ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ։
Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։