Շիդա Քարթլիի ոստիկանությունը կանխամտածված սպանության գործով մեկ անձի է ձերբակալել
Շիդա Քարթլիի ոստիկանությունը կանխամտածված սպանության գործով մեկ անձի է ձերբակալել

ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, 1956 թվականին ծնված Ի.Ա.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում կացնահարելով մահացու վնասել է որդուն՝ 1984 թվականին ծնված Կ.Ա.-ին։

Իրավապահների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում ամբաստանյալը տաք հետքերով ձերբակալվել է։ Ոստիկանները հայտնաբերել են հանցագործության զենքը որպես ապացույց։

Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։