Շիդա Քարթլիի ոստիկանությունը բացել է դիտավորյալ սպանության դեպքը, մեկ անձ ձերբակալվել է
Շիդա Քարթլիի ոստիկանությունը բացել է դիտավորյալ սպանության դեպքը, մեկ անձ ձերբակալվել է

ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ծանրացուցիչ հանգամանքներում՝ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության փաստի առթիվ ձերբակալվել է 1995 թվականին ծնված Ա.Ի.-ն:

Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գորիի քաղաքապետարանի գյուղերից մեկում, փոխադարձ վիճաբանության հիման վրա որսորդական հրացանով գլխից մահացու վիրավորել է հորը՝ 1956 թվականին ծնված Ու.Ի.-ին, որից հետո՝ հանցագործությունը կոծկելու նպատակով դիակը տեղափոխել է Թբիլիսիի ամառանոց:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են մեղադրյալին։

Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։

Ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության փաստի առթիվ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 պրիմա 109-րդ հոդվածով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։