Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտները ունեն նոր ղեկավարներ
Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտները ունեն նոր ղեկավարներ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային դեպարտամենտներում, ռոտացիայի շրջանակներում, փոխվել են դեպարտամենտների ղեկավարները,-այս մասին լրատվությունը տարածում է ՆԳՆ-ը:

Գերատեսչության լրատվությամբ, ոստիկանության գնդապետ Դիմիտրի Զուրաբիշվիլին նշանակվել է Շիդա Քարթլիի դեպարտամենտի տնօրենի պաշտոնում: Նա ներքին գործերի նախարարությունում 1999 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Դիմիտրի Զուրաբիշվիլին 2016 թվականից Մզխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենն էր:

Իսկ Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության տնօրենի պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Դավիթ Թամազաշվիլին, որը մինչ այդ զբաղեցնում էր Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը: ԴավիթԹամազաշվիլին, ներքին գործերի նախարարությունում աշխատում է 2003 թվականից:

Փոփոխություններ են կատարվել նաև Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտներում: Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի նախկին տնօրեն Մամուկա Սաղարեիշվիլին, նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնում: