Շիդա Քարթլիի երկու դպրոց, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի դեպքեր, անցել է ուսուցման հեռավար ռեժիմի
Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնակատար Սիմոն Գուլեդանիի փոխանցմամբ, Շիդա Քարթլիում կորոնավիրուսի վարակակիր պացիենտներից երեքը աշակերտ է: Նրա խոսքով, վարակման մնացած դեպքերը կապված են «Ջիպիսի» և «Փարմադեպո» դեղատան ցանցերի, Փլավիսմանիի և Թբիլիսիի բժշկական հաստատությունների կլաստերների հետ: Եվս երեք անձի վարակման աղբյուրն այս պահի դրությամբ պարզվում է:
«Նոր դեպքերի պատճառով Գորիի մունիցիպալիտետի Փլավի գյուղի հանրային դպրոցը և Կասպիի մունիցիպալիտետի Մետեխի գյուղի հանրային դպրոցն անցել են ուսուցման հեռավար ռեժիմի: Հեռավար ռեժիմի է անցել նաև Սամթավիսի գյուղի հանրային դպրոցի 11-րդ դասարանը»,- հայտարարել է Սիմոն Գուլեդանին:
Շրջանի մասշտաբով, ինքնամեկուսացման մեջ է 544 անձ: