Շիա հոգեւորական Մոքթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են Իրաքի խորհրդարան
Պոպուլիստ շիա հոգեւորական Մոքթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են Իրաքի խորհրդարան։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Երկիրը 290 օր է՝ առանց կառավարություն է։ Շիա և քրդական խմբավորումների միջև ներքին կռիվների պատճառով հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո օրենսդիրները չեն կարողանում նախագահ և վարչապետ ընտրել՝ կանխելով այդքան անհրաժեշտ բարեփոխումները:
Կառավարության բացակայության պատճառով երկիրը մնացել է առանց 2022թվականի բյուջեի։ Անցումային շրջանում երկիրը գլխավորում է նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Քադիմը։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, նա կմնա իր պաշտոնում մինչև նոր ընտրություններ։