Shell նավթային ընկերությունը Ռուսաստանից հում նավթի խմբաքանակ է գնեմ ռեկորդային զեղչով. Bloomberg

20:00, 05.03.2022

Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Shell-ը, Ռուսաստանից հում նավթի խմբաքանակ է գնել ռեկորդային զեղչով։ Այս մասին տեղեկություն է տարածում «Բլումբերգ» գործակալությունը։ Ավելի վաղ Ուկրաինա Ռուսաստանի միջամտությունից հետո հայտնի էր դարձել, որ նավթային ընկերությունը շարունակելու է նավթ ու գազ գնել Ռուսաստանից։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Shell-ը նավթը գնել է Trafigura-ից՝ աշխարհի խոշորագույն առևտրային ընկերություններից և վճարել է 28,50 դոլարով պակաս, քան շուկայական գինը մեկ բարելի դիմաց։

Twitter-ում ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Shell-ը կշարունակի գնումներ կատարել Ռուսաստանից՝ իր հաճախորդներին մատակարարումներ ապահովելու համար և կնվազեցնի գնումները՝ որպես այլընտրանք ի հայտ գալը:

Ըստ Bloomberg-ի՝ կառավարություններն այս պահին չեն արգելի ռուսական նավթի և գազի գնումը, քանի որ նման քայլը կարող է հանգեցնել գների կտրուկ աճի։ «Shell» նավթային ընկերության կողմից ռուսական նավթի գնումը շուկայի մյուս խաղացողների համար կարող է ընկալվել որպես խորհրդանշական քայլ, գրում է «Բլումբերգը»։

Նմանատիպ