Շեկվեթիլիում, Էլթոն Ջոնի համերգի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին
Շեկվեթիլիում, Էլթոն Ջոնի համերգի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

Բրիտանացի լեգենդար երաժիշտ, Էլթոն Ջոնի համերգի նախապատրաստական աշխատանքները Շեկվեթիլիում մոտենում են ավարտին: Երգիչը Black Sea Arena-ում, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին իր բենդի հետ հանդես կգա երկու համերգով:

Black Sea Arena-ում նախատեսված նշված շոուները կլինեն միակը, որոնք Էլթոն Ջոնը 2018 թվականին կանցկացնի Եվրոպայում:

Բենդի անդամների երաժշտական գործիքների և այլ բեմական սարքավորումների հետ մեկտեղ, Վրաստան են բերել նաև երգչի դաշնամուրը:

«Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: Երգիչն ունեցել է մի քանի պահանջ, ֆիկուս բույսի բազմությունը, մշտապես միացրած հեռուստացույց, որտեղ կցուցադրվեն սպորտային ալիքներ և առանձնասենյակ՝ բեմական հագուստի պահարանի համար»,- ասում է «Իսթերփրոմոուշենի» ներկայացուցիչ Էկատերինե Կուպրեիշվիլին: