Շախմատի ֆեդերացիան առանց կառավարական հանձնաժողովի և նախարարության թույլտվության ծախսել է 903 544 լարի
Մարզական միջոցառումների համար մատչելի այլընտրանքային ֆինանսավորման պայմաններում ծախսվել են բյուջետային միջոցները, որը Վրաստանի շախմատի ֆեդերացիային բերել է սեփական բյուջեում լրացուցիչ 903 544 լարի: Նշված միջոցները, շախմատի ֆեդերացիան ծախսել է առանց կառավարական հանձնաժողովի և նախարարության թույլտվության, ինչը առաջացրել է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսելու ռիսկեր,- այս մասին ասված է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի գործունեության աուդիտի հաշվետվության մեջ, որը ներառում է 2017-2018 թվականները:
Ինչպես նշված է փաստաթղթում, պայմանագրով այն չի նույնականացվել և արդյունքում, ոչթափանցիկ են ֆեդերացիայի կողմից, շախմատի միջազգային ֆեդերացիայի՝FIDE-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների սահմանված սկզբունքները:
«Որոշ դեպքերում այդ պարտավորությունների շրջանակներում հաշվետվությունների և ծախսերի հաստատման վերահսկման մեխանիզմը թույլ է», – ասված է փաստաթղթում:
Պետական աուդիտի ծառայությունը խախտումներ է հայտնաբերել նաև գնումների մասով, որն իրականացվել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից 2017-2019 թվականներին:
«Ֆեդերացիայի կողմից տարբեր գույքի / սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման ժամանակ, մի շարք դեպքերում մատակարարող ընկերություններն ընտրվել են առանց շուկայի ուսումնասիրության և համապատասխանաբար, առանց այլընտրանքային առաջարկների քննարկման / գնահատման», – ասված է զեկույցում:
Ինչ վերաբերում է աշխատանքային վարձատրությանը, աուդիտորները նշում են, որ ֆեդերացիայում աշխատանքային հարաբերությունները, որոշ դեպքերում, հիմնված չեն աշխատանքային օրենսդրության պահանջների վրա: