Շավշվեբի գյուղի մոտակայքում կենտրոնական մայրուղում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է կլինիկայում
Շավշվեբի գյուղի մոտակայքում կենտրոնական մայրուղում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկը՝ 30-ամյա տղամարդը մահացել է կլինիկայում:
Այս մասին տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են «Գորմեդի» կլինիկայում:
Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր:
Ավտովթարի հետևանքով տուժած ևս երկու քաղաքացիներ շարունակում են մնալ կլինիկայում:
Բացի այդ, մեքենայում նստած մեկ անչափահաս երեխա տեղում մահացել է:
Կատարվում է հետաքննություն: