Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով 17 մարդու մահվան փաստով մեղադրյալներ՝ զբոսաշրջային ընկերության տնօրենն ու երթուղայինի սեփականատերը մեղավոր են ճանաչվել
Մցխեթայի շրջանային դատարանը, նախատեսել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և 2020 թվականի օգոստոսի 23-ին, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհային-տրանսպորտային դեպքի հետևանքով 17 մարդու մահվան և քաղաքացիների առողջությանը վնաս հասցնելու փաստով մեղադրյալներ՝ զբոսաշրջային ընկերության տնօրենին և միկրոավտոբուսի սեփականատիրոջը ճանաչել է մեղավոր: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
«Դատավարության ընթացքում դատախազության կողմից հետաքննված ապացույցները հաստատում են, որ 2020 թվականի օգոստոսի 23-ին՝ «Չիփ թրեվել Ջորջիա» զբոսաշրջային ընկերության կողմից կազմակերպված տուրիստական երթուղիով, Շատիլիից Թբիլիսի վերադառնալու ճանապարհին, միկրոավտոբուսի անսարքության պատճառով, տրանսպորտային միջոցն ընկել է ձորը՝ 60 մետր բարձրությունից, որի հետևանքով մահացել է 17 մարդ, այդ թվում միկրոավտոբուսի վարորդը, իսկ երեք քաղաքացի ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:
Իրավապահները մեղադրյալներին ձերբակալել են 2020 թվականի փետրվարի 23-ին՝ դատարանի որոշման հիման վրա։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով և որպես խափանման միջոց սահմանվել է ազատազրկում։
Մցխեթայի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել երթուղայինի սեփականատիրոջը (Տեխնիկապես անսարքի տրանսպորտային միջոցի շահագործում, որի հետևանքով կան զոհեր և առողջությանը հասցվել են վնասվածքներ) և որպես պատիժ սահմանել 7 տարով ազատազրկում:
Զբոսաշրջային ընկերության տնօրենը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 220-րդ հոդվածի 2-րդ մասով (անտարբերություն, աշխատանքային լիազորությունների անտեսում կամ նրա անփույթ վերաբերմունքի հետևանքով կյանքի կորուստ կամ այլ ծանր հետևանքներ) և դատապարտվել է երեք տարվա ազատազրկման,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։