Շատ մեծ դժբախտություն է, առաջին հերթին ընտանիքների և երկրի համար. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Նախագահը քիչ առաջ գտնվում էր Իաշվիլիի անվան կլինիկայում:
«Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Շատ մեծ դժբախտություն է, առաջին հերթին ընտանիքների և երկրի համար: Բարեբախտաբար տուժած երեխաների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Դիդի Դիղոմիում պայթյունի հետ.անքով զոհվել է չորս և տուժել է յոթ մարդ:
Նախնական տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Հեղինակ -
Edgar Barsegyan