Շատ լավ զրույց եմ ունեցել Կախա Կուճավայի հետ, նոր խոսնակին շնորհավորել եմ և հաջողություններ մաղթել. Դեյվիդ Մակքալիստեր
Շատ լավ զրույց եմ ունեցել Կախա Կուճավայի հետ, նոր խոսնակին շնորհավորել եմ և հաջողություններ մաղթել. Դեյվիդ Մակքալիստեր

Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում ընտրված բոլոր խորհրդարանականներին պատասխանատվություն ստանձնել և մտնել խորհրդարան: Նրանք պետք է միանան խորհրդարանին, քանի որ նրանց ընտրել են քաղաքացիները, – այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Ինչպես հայտարարել է Դեյվիդ Մակքալիստերը, այն փոխզիջումը, որը կողմերը ձեռք են բերել Եվրամիության միջնորդությամբ շատ կարևոր է, բայց դա վերջը չէ, նրա խոսքով, դա բարեփոխումների իրականացման սկիզբն է:

«Ես շատ լավ զրույց եմ ունեցել Կախա Կուճավայի և պատվիրակության անդամների հետ: Շնորհավորում եմ նոր խոսնակին և հաջողություններ մաղթում: Վրաստանին անհրաժեշտ է լիարժեք գործող խորհրդարան, և ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր ընտրված խորհրդարանականներին պատասխանատվություն ստանձնել և մտնել խորհրդարան: Նրանք պետք է միանան խորհրդարանին, քանի որ ընտրվել են քաղաքացիների կողմից: ԵՎրամիության  միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված փոխզիջումը կարևոր է, բայց դա դեռ վերջը չէ: Սա բարեփոխումների իրականացման սկիզբն է: Կարևոր են ընտրական և արդարադատության ոլորտի բարեփոխումները: Վրաստանի նման երկիրը ունի կողմերի համատեղ աշխատանքի կարիք: Մենք եվրոպական և եվրաատլանտյան ճանապարհին կանգնած ենք Վրաստանի կողքին: Եվրախորհրդարանը միշտ եղել է եվրոպամետ Վրաստանի կողմնակից, և դա այդպես է նաև այսօր», – հայտարարել է Դեյվիդ Մակքալիստերը: