Շատ կարևոր կլինի, որ բիզնեսները սահմանեն, համավարակի պատճառով որ դեպքում է հնարավոր, դադարեցվի այս կամ այն ուղղությունը. Վախտանգ Բուցխրիկիձե
Շատ լավ է, որ մարտ ամսին շատ բիզնեսներ սկսեցին գործել: Մենք տեսնում ենք, որ երրորդ արգելափակման հավանական տեսական ռիսկ կա, բայց դա պետք է լինի միայն այն դեպքում, եթե ռիսկերը զգալիորեն ավելանան, – այս մասին վարչապետի հետ հանդիպումից հետո, հայտարարել է «Թի Բի Սի բանկի» գործադիր տնօրեն, Վախտանգ Բուցխրիկիձեն:
Ըստ նրա, կարևոր կլինի, որ բիզնեսները սահմանեն, համավարակի պատճառով որ դեպքում է հնարավոր, դադարեցվի այս կամ այն ուղղությունը:
«Այս պարագայում շատ կարևոր կլինի, որ բիզնեսները գիտենան և սահմանեն, համավարակի պատճառով որ դեպքում է հնարավոր, դադարեցվի այս կամ այն ուղղությունը: Վարչապետը նշումներ է կատարել և դրան հավանաբար պատասխան կտրվի», – նշել է Վախտանգ Բուցխրիկիձեն:
Կառավարության վարչակազմում վարչապետը հանդիպել է բիզնես ասոցիացիայի անդամների հետ: