Շատ կարևոր է, որ ընտրություններն անց են կացվում նոր համակարգով, մենք այստեղ ենք գտնվում Վրաստանին աջակցելու նպատակով. ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
Շատ կարևոր է, որ ընտրություններն անց են կացվում նոր համակարգով, մենք այստեղ ենք գտնվում Վրաստանին աջակցելու նպատակով. ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

Մենք, որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով, 2016 թվականից հետևում ենք Վրաստանում ընտրություններին, մենք աշխատում ենք Եվրոպայի խորհրդի հետ, մենք այստեղ ենք Վրաստանին աջակցելու համար,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Օսման Ասկին Բակին, որը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի հետ միասին Վրաստանում է գտնվում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անց են կացվում նոր համակարգով:

«Մենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն ենք: Խորհրդարանի տաս անդամներ այստեղ դիտորդական առաքելություն են իրականացնում: Ես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահն եմ և Թուրքիայի խորհրդարանի անդամ: Վրաստանը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար: Մենք ունենք ՆԱՏՕ-Վրաստան խորհրդարանական հանձնաժողով, որը հանդիպում է տարին երկու անգամ`մեկ անգամ Թբիլիսիում, մեկ անգամ` Բրյուսելում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը սատարում է վրաց ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման ձգտումներին: Մենք, որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով, 2016 թվականից հետևում ենք Վրաստանում ընտրություններին, մենք աշխատում ենք Եվրոպայի խորհրդի հետ, մենք այստեղ ենք Վրաստանին աջակցելու համար: Շատ կարևոր է նաև, որ այս ընտրություններն անց են կացվում նոր համակարգով: Որպես ՆԱՏՕ-ի դիտորդներ, մենք կլինենք Թբիլիսիում, կայցելենք մի քանի տեղամասեր, ապա հանդես կգանք համատեղ հայտարարությամբ: Առաջին գնահատումը կլինի կիրակի կեսօրին»,- հայտարարել է Օսման Ասկին Բակին: