Շատ հետաքրքիր է այն, ինչ անում եք առաջին ալիքով, երջանիկ եմ, որ այս ամենի մասն եմ. ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչ Ջեփրի Ռենո
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչները ծանոթացել են առաջին ալիքի «բազմապիսի Վրաստան» նախագծի աշխատանքի հետ:
Նախագծի մասին լրատվությունը դեսպանատան ներկայացուցիչներին փոխանցել է «բազմապիսի Վրաստան» խմբի ղեկավար, Ռամիլիա Ալիևան:
«Այսօր ներկայացրել ենք շնորհանդես «բազմապիսի Վրաստան» նախագծի մասին, թե ինչ է անում հանրային հեռարձակողը բազմապիսի լուսաբանման տեսանկյունից և այն տեսանկյունից, որ լրատվություն փոխանցվի մեր երկրում ապրող համաքաղաքացիներին, որոնք չեն տիրապետում պետական լեզվին»,-հայտարարել է Ռամիլիա Ալիևան:
«Բազմապիսի Վրաստան» նախագծի հիմնական նպատակն է Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունների լրատվականացումը, առաջին ալիքի ամենօրյա գործունեությանը նրանց ներգրավումը և հանրային հեռարձակողի կողմից սկսած մամլո նախագծերում ինտեգրումը:
Առաջին ալիքը էթնիկ փոքրամասնություններին լրատվության ժամանակին փոխանցելու նպատակով սկսել է մի քանի տարբեր նախագիծ: Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ, հանրային հեռարձակողի առաջին ալիքի «Մոամբեի» գլխավոր թողարկումը ժամը 21:00-ին սինխրոն թարգմանվում է հայերեն լեզվով և տարածվում տարբեր մամլո հնարավորություններով: Դա ապահովում է Վրաստանում բնակվող հայ բնակչության ժամանակին և նրանց համար հասկանալի լեզվով լրատվականացումը, երկրում և նրա սահմաններից դուրս ընթացող իրադարձությունների մասին:
Շնորհանդեսից հետո մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի դեսպանության հասարակական գործերով բաժանմունքի ղեկավար, Ջեփրի Ռենոն: Նրա խոսքերով առաջին ալիքի «բազմապիսի Վրաստան» նախագիծը շատ կարևոր է:
«Շատ հետաքրքիր է այն, ինչ անում եք առաջին ալիքով: Երջանիկ եմ, որ այս ամենի մասն եմ: Շատ կարևոր է, որ Վրաստանում բոլորն ունեն ձեռնհասություն հեռուստատեսությանը: Շատ երջանիկ եմ և սպասում եմ ձեր ապագա ծրագերին»,-հայտարարել է Ջեփրի Ռենոն:
«Բազմապիսի Վրաստան» խմբում աշխատում է մոտ 30 մարդ, որոն էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan