Շատ բան կախված է գործընկերներից, որ Ուկրաինային տրամադրեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատությունը պաշտպանելու համար, ես անհամբեր սպասում եմ լավ նորությունների աշհաջորդ շաբաթ. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ հաջորդ շաբաթ իր գործընկերներից «լավ նորություններ» է ակնկալում, որ ապահովված լինի ամեն բան, Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանվելու համար։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է տեսաուղերձում։
«Մենք ամեն օր աշխատում ենք պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Դա առաջին հերթին զենքի մատակարարում է։ Ամեն օր մենք մոտենում ենք նրան, որ մեր բանակը տեխնոլոգիական ու հարվածային ուժով գերազանցելու է օկուպանտներին։ Իհարկե, շատ բան կախված է գործընկերներից՝ Ուկրաինային ազատությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ մատակարարելու նրանց պատրաստակամությունից։ Ես այս մասին լավ նորություններ եմ ակնկալում հաջորդ շաբաթ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը նաև կոչ է արել աշխարհին պաշտոնապես ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն և ահաբեկչության հովանավոր։
«Մեզ մոտ դա տեղի ունեցավ: Սա արդարացի է և արտացոլում է այն ամենօրյա իրականությունը, որը ստեղծել են օկուպանտները Ուկրաինայում և ցանկանում են դրանից հետո արտահանել Եվրոպա։ Դա պետք է իրավաբանորեն հիմնավորված լինի»,- ասել է Զելենսկին