«Շարժունակության եվրոպական շաբաթյակի» շրջանակներում անցկացվել է կանաչապատման ակցիա և կինոդիտում
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության կողմից կազմակերպված «Շարժունակության եվրոպական շաբաթյակի» շրջանակներում Միցկևիչի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում իրականացվել է կանաչապատման ակցիա։
Միջոցառմանը մասնակցում էին վրաց-ամերիկյան դպրոցի էկո ակումբի սաները։ Ակցիայի մասնակիցներին օգնել են «Էկոսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները։ Բացի այդ, Միցկևիչի փողոցում տեղի ունեցավ Թոմա Չագելիշվիլիի «Էներգաարդյունավետությունը հին Թբիլիսիի ճարտարապետության մեջ» վավերագրական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը:
Նշված միջոցառումներին մասնակցել են Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն և «Էկոսերվիս գրուպ»-ի տնօրեն Վախտանգ Նոզաձեն՝ Սաբուրթալո շրջանի լիազոր Գիզո Վասաձեի հետ միասին։
Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային գրասենյակը էներգաարդյունավետության ուղղությամբ իրազեկվածության բարձրացման նպատակով միացել է Շարժունակության եվրոպական շաբաթին։
Սեպտեմբերի 16-22-ը մայրաքաղաքը հյուընկալում է «Շարժունակության եվրոպական շաբաթյակը», որին Թբիլիսին կմիանա երրորդ անգամ։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։