Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, երկրում նկատվում է վարակի տարածման մի փոքր կայունացում, ինչի մասին վկայում է նոր դեպքերի ցուցանիշը:
«Այսօրվա ցուցանիշը մոտ 1000 միավորով ցածր է նախորդ երեքշաբթի օրվա ցուցանիշից, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մենք ունենք կայունացման փոքր նշաններ», – ասել է Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, պատվաստումների ծրագիրն ակտիվորեն իրականացվում է: Գաբունիան միևնույն ժամանակ ասում է, որ շարժական կետերը հաջող են եղել Թբիլիսիում, այդ իսկ պատճառով նմանատիպ կետեր են նախատեսվում Ռուսթավիում, Քութայիսիում և Զուգդիդիում:
«Պատվաստումների ծրագիրն ակտիվորեն ընթացքի մեջ է: Ավելացվում են կետեր և շարժական կետեր, որոնք Թբիլիսիում շատ հաջող ստացվեց, նախատեսվում է նաև դրանք ակտիվացնել այլ քաղաքներում, այս փուլում Ռուսթավին է ծրագրում: Կարծում ենք նաև, որ կետեր կավելացվեն նաև Քութայիսիում և Զուգդիդիում», – հայտարարել է Թամար Գաբունիան: