Շարունակվում է վրացական դիմակների արտադրության ծրագիրը, ունենք բավարար քանակությամբ դիմակներ. Իրակլի Նադարեիշվիլի
Մենք Վրաստանում ունենք տեղական արտադրության դիմակների բավարար քանակություն, շարունակվում է վրացական դիմակի արտադրության պետական ծրագիրը: Այս մասին հայտարարել է Տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին: Նրա խոսքով, այսօր էլ շարունակվում է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության նախաձեռնությամբ մարտին մեկնարկած բազմանգամյա դիմակների արտադրության ծրագիրը:
Իրակլի Նադարեիշվիլու խոսքով, նախարարությունն արդեն երկու ամիս է ինչ հաջողությամբ համագործակցում է Վրաստանի ամենախոշոր դեղատնային ցանցերի հետ, որոնց հանձնել են ընդհանուր առմամբ ավելի քան 1,8 միլիոն դիամկ: Դեղատներում այդ դիմակները վաճառվում են սուբսիդավորված գնով՝ 50 թեթրիով:
Տեղեկությունը հաղորդում է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության մամլո ծառայությունը:
Հեղինակ՝ Անժելլա ՍԱՐՈՅԱՆ